«Չկա և այլևս չի լինելու թավշյա իներցիան,պատրաստվեք ժողովուրդ նոր փոփոխությունների».Վահան Բաբայան

Աբովյանում և այլ համայնքներում Նիկոլի պարտությունները ժողովրդի կարմիր քարտն էր Նիկոլին:
Նրան թվում էր,որ առաջվա նման քայլելով մարդիկ կրկին անվերապահորեն իրենց քվեն փակ աչքերով տալու են իրեն:Նա նաև կարծում էր,որ առաջվա պես թեկնածուները կապ չունեն կարևորը ինքը կգնա կքայլի կամ կիմանան ով՞է Նիկոլի թեկնածուն և ավտոմատ կերպով կընտրեն:
Երկիրը ավտոպիլոտի ռեժիմից դուրս թռավ:

Չկա և այլևս չի լինելու թավշյա իներցիան:Ամեն ինչ փլուզվելու է և դա այսօր տեսան Նիկոլի թիմակիցները:Բնավ կարևոր չէ,ով հաղթեց կարևոր է ով պարտվեց:Հետևություններ կարծում եմ իրենք ունակ չեն անելու և ես ուրախ եմ դրա համար,քանի որ սենց շարունակելու դեպքում մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարտությունը ժողովրդավարության հաղթանակ ներկայացնողներին էլ մի լավ ժողովրդական ասացվածք հիշեցնեմ էն …սրտի մխիթարանքի մասին ,այ սա լիովին էդ պահնա:
Պատրաստվեք ժողովուրդ նոր փոփոխությունների:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով