Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները.Էդուարդ Շարմազանով

Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները

Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:
Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Պարոնը թող իմանա, որ Ռուսաստնն ու Ֆրանսիան ճանաչել և դատապարտել են հայոց ցեղասպանությունը: 
Նախագահներ Պուտինն ու Օլանդը մասնակցել են 100-րդ տարելիցի միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, իսկ ԱՄՆ-ի նահանգներից գրեթե բոլորը ճանաչել ու դատապարտել են այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երևան՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու կարծում եմ՝ այլևս նման անհեթեթ հայտարարություններ չի անի:

Հ.Գ.
Նախօրեին Արցախում հայ զինվոր է սպանվել ադրբեջանցիների դավադիր կրակոցից: Խոնարհումս նահատակ զինվորի հիշատակին:
Տղերք, մեռա ասելով՝ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին մեկ տարին օգտագործում են միավորվելու և ուժեղանալու համար, իսկ Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սևազգեստներ փնտրելով է զբաղված:

Ժամանակն է առաջնային խնդիրների շուրջ կենտրոնանալ:
Հետո ուշ է լինելու, պարոնայք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Էդուարդ Շարմազանով 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով