«Որոշ ուժեր արկածախնդիր խաղ են ձեռնարկել` նժարի վրա դնելով Հայաստանի անվտանգային համակարգը».Գարեգին Պետրոսյան

Загрузка...

5 փաստ այն մասին, որ որոշ ուժեր արկածախնդիր խաղ են ձեռնարկել` նժարի վրա դնելով Հայաստանի անվտանգային համակարգը

1. Վրաստանում ծավալվող ակնհայտ հակառուսական գործողություններին պաշտոնական Երևանն այդպես էլ որևէ գնահատական չտվեց: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Վրաստանի պարագայում ԵԱՏՄ ինտեգրացիայի հետ կապված հայանպաստ օրակարգ հնարավոր էր ձևավորել Իվանիշվիլիի ռեժիմի իշխանավարման պարագայում:

2. Պաշտոնական Երևանը որևէ գնահատական չտվեց նաև ԱՄՆ-ում արտգործնախարարների հանդիպման, ՄԽ համանախագահների նոր առաջարկությունների վերաբերյալ Մամեդիարովի` Բաքվից արված հայտարարություններին: Եթե գումարենք այս ամենին նաև Իրանի հարցում կոշտ քաղաքականության կողմնակից Բոլթոնի լավատեսությունը հանդիպման արդյունքերի հարցում, վիճակը դառնում է կանխատեսելի մտահոգիչ:

3. Ալեն Սիմոնյանի կողմից Ռուսաստանին օկուպանտ համարելը կարելի կլիներ համարել «անզգույշ վրիպակ», եթե մինչ այդ պաշտոնական Երևանը կրավորական ու վերացական արձագանքի փոխարեն քաղաքական գնահատականի արժանացներ վրաստանյան իրադարձությունները:

4. ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի ավելի քան արտասովոր «անզգույշ վրիպակները», որոնցից մեկը դեմ է քվեարկում Ռուսաստանի վերադառնալուն ԵԽԽՎ, մյուսը բացահայտ կերպով հրաժարվում է քվեարկել, որը տվյալ պարագայում հավասարազոր է դեմ քվեարկելուն: Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի Ռ. Ռուբինյանը` ռուսաֆոբ Կարապետ Ռուբինյանի որդին, Սասուն Միքայելյանի պես «հեղափոխության» հաղթանակը կարևորել էր արցախյան ազատամարտի հաղթանակից:

5. Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի ձևի փոփոխման վերաբերյալ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի բավարարումը, ինչը Հաաստանում և նրա շուրջը ընթացող քողարկաված վտանգավոր գործընթացների ֆոնին լիովին կանխատեսելի էր: Առավել քան ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը միակ իրական «սպառնալիքն» է ոչ միայն ներհայաստանյան բանսարկու նախագծերի համար, այլև Ռուսաստան- Հայաստան-Իրան անվտանգային ռազմավարական առանցքի ձևավորման կողմնակից լինելու հարցում, ինչը վտանգ է նոր իշխանությունների թիկունքում գտնվող որոշ արտաքին ուժերի համար:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...