Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե բացօթյա, այլ փակ հատվածում։Վաղուց է կարծիք շրջանառվում, որ Վլադիմիր Կարապետյանն ու Պյոտոր Սվիտալսկին հաճախակի են հանդիպում, և կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ Փաշինյանը միշտ Կարապետյանի միջոցով հրահանգներ է ստանում Եվրամիության դեսպանից:

Վերջերս հաճախակիացել են նաև Վլադիմիր Կարապետյանի և Լևոն Զուրաբյանի հանդիպումները, դրանցից մեկի ժամանակ ականատեսներին հաջողվել է լուսանակար ֆիքսել: Լուրեր են շրջանառվում, որ Լևոն Զուրաբյանը` որպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ մարդ, Կարապետյանի միջոցով Փաշինյանին է փոխանցում ԼՏՊ-ի դիրքորոշումները:

Զարգացումներն ու փաստերն այնպիսին են, որ միանգամայն տեղին է եզրակացնել, թե Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց որոշումները համակարգվում են Պյոտոր Սվիտալսկու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ թույլ վարչապետի գործոնը խաղարկում են այլ ուժերը: Ի սկզբանե շատերին էր պարզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զգալի ազդեցություն ունի Փաշինյանի վրա, բայց թե ինչ մեխանիզմով էր դա տեղի ունենում, առաջ շատերը չգիտեին: Ցավալի է ֆիքսել, բայց մեր պետության կառավարման համակարգի իրական դերակատարները, ստացվում է, Պյոտոր Սվիտալսկին ու Լևոն Տեր-Պետրոսյանն են: Որքան էլ որ շոկային է թվում առաջին հայացքից, այդուհանդերձ փաստերը համոզիչ են»։

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով