Ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում այսօրվա իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեությունը

Ազգային անվտանգության տեսակետից անընդունելի է այն, երբ պետական մարմինները փորձում են արդարացնել որևէ ձախողում, քանզի այն ստեղծում է նախադեպ, իսկ օրինակը միշտ վարակիչ է, մանավանդ թույլ և փոքրոգի մարդկանց համար, որոնք, որքան էլ դա ցավալի է, զբաղեցնում են բավական լուրջ և առանցքային պաշտոններ։ Երբ պատասխանատվությամբ օժտված մարդը գիտակցում և խոստովանում է իր սխալը, նա ամեն ինչ անում է այն ուղղելու համար:

Ինչ էլ ասվի կամ մեջբերվի նվիրյալ ջոկատների կողմից, ներկա իշխող կուսակցության «հայրենանվեր»ու «անձնազոհ» գործունեության մասին, կարևորն արդյունքն է, որը գիտակցում են լուրջ և բանիմաց քաղաքական գործիչները: Ինչպես էլ բնորոշեն, որքան էլ փորձեն հաղթանակ անվանել 2018թ. մայիս-ապրիլյան «թավշյա ոչ բռնի իշխանափոխության արդյունքը» հստակ մատնանշվում է, որ ներկա իշխանությունների համար գուցեև սա հաղթանակ է, քանզի նրանք այդպես են մատուցում կատարվածը և անկեղծորեն հավատում դրան,նրանք գերխնդիր ունեն՝ այսօր իշխանութունը պահպանելու, որը հնարավոր է իրականացնել միայն բարձր «մարտական»տրամադրության և «տղայական»ոգևորության պայմաններում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում այսօրվա իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեությունը :

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով