Ո՞նց եք մոռացել,թե ով է այս ջահելը.«Հրապարակ»

Загрузка...

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջ է ունեցել ու այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական պայքարի մեջ էր, բազմիցս կարդացել էի նրա գրառումները։ Այսօր, երբ իմացա, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար, փորձեցի վերաթարմացնել միտքս՝ արդյո՞ք նա նույն Ռուստամ Բադասյանն է։ Ֆեյսբուքյան էջը չկար, թե ե՞րբ է փակվել այն, չեմ կարող ասել։ Ինչևէ, ֆեյսբուքյան էջի անհետացումը բավականին հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ, և ես մտովի սկսեցի վերծանել բոլոր այն դրվագները, որոնք կապված էին երիտասարդի հետ։

Ռուստամ Բադասյանը եղել է  հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը։ Մտովի վերհիշում են  2018-ի ապրիլի 23- ը, երբ Փաշինյանը բերման ենթարկվեց Երևանի Էրեբունի վարչական շրջանից: Այսինքն փաստաբանը հեղափոխության շրջանում եղել է Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Թե ինչու ամենամտերիմ, ինքս եզրահանգումներ չեմ անում։ Բավականին ակտիվ ֆեյսբուքյան գրառումներ էր անում, հայտարարություններ տարածում, պատասխանում Փաշինյանի հետ կապված հանրությանը, նրա ընտանիքին  հուզող հարցերին և ժամառժամ տեղեկություններ հաղորդում։  Եվ որպեսզի օդից բռնած խոսակցություն չթվա, մեջբերում կանեմ փաստաբանի ֆեյսբուքյան  էջից մի գրառում, որը պահպանվել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը: Նիկոլ Փաշինյանը Սեւանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ:

Ինչևէ, իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. մայիսին,  Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝  Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ: Այսինքն մատուցած ծառայությունն անմիջապես փոխհատուցվել է։ Դեպքերի տրամաբանական շարունակությունն է դա փաստում։ Մամուլը արձագանքել էր վարսավիրի, անգլերենի դասատուի, զանազան ու զարմանազան բարեկամական կապերով մարդկանց պաշտոնների  նշանակման մասին, կարող է նաև հարստացնել փաստաբանի պաշտոնի նշանակման փաստով։

Այսօր տեղեկացանք, որ Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Սա չի՞ նշանակում, որ երկրի ղեկավարի փաստաբանը շարունակելու է իր պաշտպանյալի խնամակալության փաստաբանական առաքելությունը։

Ուշագրավ մի բան էլ կա․ Ռուստամ Բադասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ նույն գրասենյակում է աշխատել․  ավագ փաստաբաններ են եղել։ Նախկին նախագահի մյուս պաշտպանը՝ Հովհաննես Խուդոյանը, նույնպես նույն ընկերության փաստաբաններից է:

Ռուստամ Բադասյան

2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։

2018թ. մայիսին Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...