Ո՞ւմն է բրիգադիր Սիսակի տակառիկը․․․ «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-գրում է.

Պետական բարձրագույն կառույցները օր օրի արժեզրկում են։

Մեկը կարող է գնալ Սահմանադրական դատարանի դեմը պառկել ու խռով դիրք ընդունելով, ասել՝ Սահմանադրական դատարանի նախագահը պիտի լինի նա, ով առաջինն է ասել, որ ինքը Սահմանադրական դատարանի նախագահն է։ Մյուսը կարող է մի քանի հոգի հավաքել ու պաշարել ֆիդայական ձևով դատարանը, պահանջել, որ իրենց ֆիդայուն դնել Սահմանադրական դատարանի նախագահ․

Հայ ֆիդայիք, ջան ֆիդայիք,
Մենք ձեզի մեռնինք,

Դուք եք փրկիչ մեր հայ ազգի,
Եկեք զարկինք թշնամուն:

Մի րոպե կարո՞ղ եք սթափ դատել։ Սահմանադրական դատարանը Պողոսի տակառիկը չի։ Ո՜նց կարող ենք չհիշել «01-99» ֆիլմը։ Բրիգադիր Սիսակի կողմից փոխանցված գինու տակառիկը Գարսևանը՝ նույն ինքը Ֆրունզը, պետք է փոխանցեր ոմն Պողոսի․․․ Պատմությունը հիշում եք, թե ինչ տուրուդմբոց եղավ, երբ մի ուրիշն առավ տակառիկը։ Հիմա էս պատմության մեջ բոլորդ լավ գիտեք, թե տակառիկը ումն է և ով է փորձում  առնել տակառիկը։ Հո կռվելով չի՞․․․ Էլ սահմանադրագետ չեղավ տեղից ելավ ու ասեց՝ տակառիկը Վահեինն է կամ Հրայրինը։ Հազար ու մի խուճուճ օրենքներով, դրանից բխող ենթակետերով  բացատրեց, թե ինչու է Վահեինը կամ Հրայրինը։

Կա մի պարզ ճշմարտություն։ Էդ  տակառիկը Հրայրինն է, որովհետև քանի տարի նրա ձեռքին ենք տեսել։ Թե ուզում եք ձեռից առնել, ուրիշ բան է՝ բռնեք ծեծեք ու ձեռից առեք։

Այ էս վիճակին է մեր իշխանությունը  հասցրել, արժեզրկել արդարադատության բարձրագույն մարմինը, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»։ Այն դեպքում, երբ այդ դատարանը նախագահ ուներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...