Ո՞վքեր են Վահե Գրիգորյանին դեմ քվեարկած 22 պատգամավորները. «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ այդ դեմ քվեարկողները հենց իրենք են։ «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, և միայն Արման Բաբաջանյանն է կողմ քվեարկել, այսինքն՝ 18 դեմ-ը ԼՀԿ-ինն է։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ գիտի՞, թե ԲՀԿ-ից քանիսն են դեմ քվեարկել։ «Որևէ մեկը փակ քվեարկության պարագայում չի կարող նման պնդումներ անել, ինքն էլ չի կարող։ Եվ չեմ էլ ցանկանում, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ ազատ ենք թողնում»։

Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը։ «Գիտե՞ք ինչ՝ ո՞վ է ասել, որ իմ ելույթները պարտադիր ընդունելի պիտի լինեն մեր խմբակցության բոլոր անդամների համար հավասարապես։ Գուցե կան մարդիկ, որոնց համար իմ ելույթն ընդհանրապես հաճելի չէ։ Այնպես որ՝ պետք չէ իմ ելույթից բխեցնել իրենց քվեարկության արդյունքը։ Ամեն մարդ քվեարկել է իր խղճով՝ հիմք ընդունելով խմբակցության որոշումը, որն այս դեպքում ազատ էր թողել պատգամավորներին»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...