Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդունելության միասնական քննության արդյունքներին՝ գրելով

«Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար» գնահատական:

Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին: Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին: Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով