Շնորհավոր, պարո՛ն Նախագահ

Այսօր ՀՀ3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծնունդն է

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:  Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:  1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:  1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:  1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:  1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:  1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:  1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:  1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:  1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:  2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:  2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:  2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:  2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:  Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուսնացել է 1983 թվականին:

Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:  Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

  4news.am-ը սրտանց  Շնորհավորում է  ՀՀ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանին` ծննդյան տոնի կապակցությամբ,մաղթելով երկար տարիների կյանք և առողջություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով