Նոր սկանդալ Գյումրու «Սաստեքս»-ում․ դռները կողպել են, աշխատակիցներին ներս չեն թողնում

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․30-ին աշխատանքի ներկայացած Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցներին ղեկավարությունը ներս չի թողնում։ Ուրբաթօրյա ժողովից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատակիցների հետ երկուշաբթի աշխատանքները նորմալ վերսկսելու, հերթով զանգահարել են նրանց ու նախազգուշացրել, որ չգան աշխատանքի։ Աշխատակիցներն այդուհանդերձ եկել են՝ հասկանալու, թե ինչն է պատճառը նման հրահանգի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Aravot.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ներս չեն թողնում՝ նշելով, որ նոր պայմանագրեր պիտի կնքվեն։ Մինչդեռ, ըստ աշխատակիցների, իրենց կնքած պայմանագիրը մեկ տարվա է, և որ պայմանագիրը փոխելով՝ գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը չվճարելու։

Ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով