Նոր մանրամասներ Հարթագյուղում տեղի ունեցած 7-ամյա երեխայի մահվան ողբերգական դեպքից

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել. մայրը խեղդամահ էր արել 7-ամյա դստերը։  Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է  Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի հետ :

«Նրանք այստեղ չեն բնակվել: Այդ կինը 22 տարեկան հասակում մեր գյուղ հարս է եկել: Առաջին ամուսինը Զովունիում հովիվ էր աշխատում, հետո  տեղափոխվեցին մեր գյուղ ,  ընտանեկան անախորժության պատճառով  բաժանվեցին: Զովունիում որոշ ժամանակ անց  ամուսինը մահացավ»,-ասաց նա: Ըստ գյուղապետի ` կինը երկրորդ անգամ է ամուսնացել, ապրել է ամուսնու հետ Երևանում: Ամուսնու անունը Հովհաննես է. «Երեխան առաջին ամուսնուց էր, եկել է գյուղ երկու ժամ հետո այդ դեպքը պատահել է: Ես իրեն ճանաչել եմ, երբ նա  22 տարեկան էր, այդ ժամանակ նա շատ հաճելի անձնավորություն էր: Ես հիմա չգիտեմ՝ 8 տարվա ընթացքում ով է դարձել նա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրանիկ Հարությունյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  դեպքը տեղի է ունեցել 30-ամյա  Ա. Կարապետյանի մորը պատկանող բնակարանում, որտեղ երեխային գտել են խեղդամահ եղած : Նշենք, որ կնոջ կողքին հայտնաբերվել էին նաև դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց արդեն՝ Երևան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով