«Նիկոլ Փաշինյան, դու´ ես պատասխանատու այս իրավիճակի համար».Գևորգ Գևորգյան

Նիկոլ Փաշինյան, դու´ ես պատասխանատու այս իրավիճակի համար:

Աբսուրդային իրավիճակ է, երբ երկու հայկական պետությունների ղեկավարները՝ դեռևս չավարտված պատերազմի պայմաններում, զբաղված են միմյանց հայտարարությունները մեկնաբանելով և միմյանց միասնականության կոչեր հղելով: Դու հասկանու՞մ ես, լարվծություն ես անընդհատ ստեղծում ամենուր՝ անհիմն կասկածներ սերմանելով ժողովրդի մեջ: Դու այդ միջոցով հոգեբանորեն ազդում ես հասարակության ու բանակի մարտունակության վրա, թուլացնելով այն: Դու հասկանու՞մ ես, թե ինչ ասել է կասկած սերմանել Արցախի անվտանգությունը պահող մարդկանց մասին, կամ քո ԱԺ տխրահռչակ հանձնաժողովով կասկածի տակ առնել ապրիլյան մեր հաղթանակը ու բոլոր այն լուսավոր տղաների արածը, որոնց հերոսությամբ պաշտպանվեցին մեր սահմանները քո «կիրթ» Ալիևից: Դու գիշեր ու զոր այլևս լծված ես մեր հաղթանակները նսեմացնելու գործին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դու սա գիտակցելո՞վ ես անում, թե՞ իշխանությունդ պահելու հերթական մանիպուլիացիան է: Երկու դեպքում էլ, քո արածը մեր երկրի պետական և անվտանգության շահերից չի բխում:

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյան ի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով