Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կներկայացնի. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին։ Արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ երեկ հարցրինք կանոնադրության նոր փաթեթի մշակման համակարգող, պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

«Ոչ, իրականում վարչապետը՝ ինքը, այս տարիների ընթացքում քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացրել, հանել է թեկնածությունը, երբ առաջադրել են»։ Այս անգա՞մ էլ կհանի։ «Այո, ինքը բազմիցս է խոսել իր մոտեցման մասին»։ Որոշ տեղեկություններով՝ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուները  Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Վահագն Հովակիմյանը նշեց, որ վարչության նախագահի ընտրության կարգի տեխնիկական փոփոխությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» օրենքով․ ««Կուսակցությունների մասին» օրենքն է նոր կարգավորումը տալիս, որ պարտադիր պետք է համագումարն ընտրի վարչության նախագահին»։

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով