Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը Քոչարյանի ձեռքերում

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ է։ Ահավասիկ այդ նոպաների մեջ է պետք դիտարկել նրա ցանկացած քայլ, այդ թվում Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու քայլը։

Իհարկե, Արմեն Սարգսյանն է թեկնածու առաջադրել, բայց կասկած չկա, որ Արմեն Սարգսյանը կատարում է Փաշինյանի կամքը, որն այս պահին կենաց-մահու նշանակություն ունի։ Քանզի չակորաղանալով դիմադրել արտաքին ճնշումներին, մասնավորապես Ռուսաստանի ուղիղ եւ անուղղակի զգուշացումներին եւ բաց թողնելով Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պետք է, որ իր հիստերիան պարպի մեկ այլ դաշտում։

Ինչպես հայտնի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության և առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, որն առաջադրվել է Քոչարյանին, չի կարող տարածվել մեղադրյալների վրա, քանի որ 2008-ին այն նման հանցակազմով գոյություն չուներ և միայն 2009-ի քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։ Սակայն իշխանության կամակատար Վահե Գրիգորյանը փորձեց հերթական անգամ չհիմնավորված հակառակ պնդումն անել, ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ իր վստահորդների անունից՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում․ «Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ»։

Հիմա պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը յուրայինին գործուղում է ՍԴ, որպեսզի կարողանա կասեցնել իր համար ճակատագրական գործի վերաբերյալ որոշումը։ Քանզի այն կարող է հետագայում ճակատագրական լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Միջազգային կառույցները վաղ թե ուշ իրավական քննության են ենթարկելու այս գործընթացը, որն անկասկած տխուր վերջաբան է ունենալու Նիկոլ Փաշինյանի համար։

Աղբյուրը`hayeli.am

ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց

25.11.2020

Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին.Կարինե Աճեմյան

23.11.2020

Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում.Արթուր Ղազինյան

24.11.2020

Հարգարժան Վեհափառ.Ես չեմ կարող միասնական լինել մարդկանց հետ, ում ապաշնորհության պատճառով իմ երեխաները զրկվել են իրենց մկրտության վայրից, իսկ ես իմ փոքր հայրենիքից

22.11.2020

Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը. Արթուր Դանիելյանը տեսանյութ է հրապարակել

23.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով