Նիկոլ Փաշինյանի բացառիկ կարևոր հայտարարությունը պետք է ուսումնասիրվի.Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԳԽ, ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն տնօրեն Ռուբեն Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին։

«Հարգելի պարոն Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին վերեբերող հարցերն ուսումնասիրելու օրակարգով: Ճիշտ էր նման հանձնաժողովի ստեղծումը, թե ոչ՝ չեմ ուզում հարցին անդրադառնալ. հանձնաժողովի ձևավորվորումը փաստ է և, կարծում եմ, պետք է նպաստել, որպեսզի այն անկաշկանդ, անկողնմակալ և լիարժեք կարողանա պատասխանել հասարակությանը հուզող այն բոլոր հարցերին, որոնք այս պահին շրջանառվում են: 

Իմ խորին համոզմամբ, հանձնաժողովը նախ պետք է հստակ պատասխան տա ուսումնասիրվող թեմային առնչվող կարևորոգույն հետևյալ հարցին ՝ բացի պատերազմող տեսանելի երկու կողմերից, որևէ երրորդ կողմ ներգրավված եղել կամ ուղորդել է պատերազմը, թե՝ ոչ:

Վերջին երեք տարիների ընթացքում այս հարցը միշտ թափառել է մեր քաղաքական օրակարգում: Ոմանք ամենատարբեր ամբիոններից բազմիցս անդրադարձել են հարցին, այդ թվում նաև այդ օրերին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բացահայտ հայտարարելով, որ քառօրյա պատերազմում կա նաև երրորդ կողմ ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը:

Կարծում եմ, որ հանձնաժողովը պետք է լրջորեն ուսումնասիրի այժմ վարչապետ Ն.Փաշինյան այդ օրերին՝ ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ տարբեր ձևաչափերով արված բացառիկ կարևորության հայտարարությունը, որն է՝ Ադրբեջանը Արցախի վրա հարձակումը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ:

Եթե, իսկապես, Ն. Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, համաձայնեք, որ քառօրյա պատերազմը ամբողջությամբ փոխում է իր բնույթը, բովանդակությունն ու ձևաչափը: Այդ դեպքում Ազգային Ժողովը պարտավոր է առնվազն քաղաքական գնահատական տալ մեր ռազմավարական դաշնակցի՝ չափազանց վտանգավոր և դավադիր գործունեությանը: 

Միաժամանակ, կարծում եմ, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ Ն. Փաշինյանը միտումնավոր կեղծ և վտանգավոր բովանդակությամբ հայտարարություններ է տարածել՝ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով, ապա Ազգային Ժողովը, պարտավոր է նույքան սկզբունքային գնահատական տալ վարչապետ Ն. Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնացող քաղաքական վարքագծին: 

Հավատացեք, պարոն Միրզոյան, եթե հանձնաժողովն այս կարևորագույն հարցին նախապես չտվեց առարկայական և համոզիչ պատասխան, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ նաև շատերը կմնան այն համոզմունքին, որ հանձնաժողովը ստեղծվել է բացառապես ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակներով, ինչն ավելի կանջրպետի առանց այն էլ «սիրով և համերաշխությամբ» պրկված հասարակությանը»։

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով