Միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին.news.am

ՀՀ վերաքննիչ դատարանում ՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագայությամբ այսօր պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու  միջանկյալ ակտը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար։

Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գրավի միջնորդություն էլ են ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել են «Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով