Մեր երկրի արդարադատության համակարգը հո որբի գլուխ չի՞, որ չկայացածները գան, մազ կտրել սովորեն

Պարզվում է, որ նորանշանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախքան նախարար նշանակվելը, չնայած իր դեղնակտուց տարիքին՝ աշխատել է որպես ՊԵԿ նախագահի տեղակալ։ Եվ ինչպես բոլորս գիտենք որևէ սովորական մահկանացու մասնագետ ՊԵԿ նախագահի տեղակալ չի կարող աշխատել, ինչ ուզում է անի, ուզում է վունդեքինդ լինի։ Սա վկայում է այն մասին, որ Ռուստամ Բադասյանը հզոր հովանավորներ ունի, որի օգնությամբ էլ գնդակի պես հայտնվել է ՊԵԿ-ում, իսկ հետ նախարարի բարձր պաշտոնում։

Երկար մտածել պետք չէ, հասկանալու համար, որ Ռուստամ Բադասյանի թիկունքին կանգնած է Սորոսի «անհաղթ» գրասենյակը, որը խնդիր է դրել պետական համակարգ ներմուծել 28 տարեկան և նախարարի գործից գլուխ չհանող սորոսականին, ում ինչ կասեն գլուխը կախ կանի՝ առանց մի խոսք արտաբերելու։

Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա Սորոսի գրասենյակի առաջ վարչապետի եղածն ինչ է, որ կարենա հակադրվել։ Թո՞ղ վարչապետ Փաշինյանը ռիսկ աներ Բադասյանին անձամբ ինքը չներկայացներ նախարարության աշխատակիցներին ու մի հատ էլ լայվ չմտներ, ի՞նչ կլիներ․ հաջորդ օրը սորոսականները վարչապետին մատաղ կանեին կառավարության շենքի դիմաց։

Մեր երկրի ղեկավարությունը պետք է մի քիչ թասիբ ունենա, սուվերեն որոշումներ կայացնի, ոչ թե ընկնի այս կամ այն ուժի ազդեցության տակ։ Մեր երկրի արդարադատության համակարգը հո որբի գլուխ չի՞, որ չկայացածները գան, մազ կտրել սովորեն։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մանկապարտեզի սաները ևս բարձր պաշտոններ կստանան՝ կազմաքանդելով մեր պետական համակարգի գործունեությունը։

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան գրառումը

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով