Մարդկանց ուղեղները մտցրել են, որ անցյալում ամեն ինչ վատ է եղել.live24.am

Երկար տարիներ մեր հասարակության մեջ հետևողական աշխատանքի շնորհիվ միտք է մտցվում, որ անցյալում ոչինչ չի եղել, նոր Հայաստան ու հին Հայաստան չակերտավոր դիսկուրսը հենց դրա պարզ դրսևորումն է այսօր քաղաքական հարաբերություններում: Երկար տարիներ պրոպագանդա է գնում, որ իրենցից առաջ ամեն ինչ վատ է եղել: Այսօր՝ հունիսի 20-ին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով, այսօր խնդիր կա պոկել Հայաստանն արմատներից, ոչնչացնել անցյալում եղած լավը և ստանալ խոպան դաշտը, որն այսօր մոտավորապես կա. «Հասել ենք նրան, որ Հայաստանը բաժանում ենք հնի ու նորի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախկին պատգամավորը նշեց, որ այն հասարակություններն են հաջողում, որոնք կարողանում են ապահովել միասնություն, գոնե հասարակության զգալի մասը հավատում է մեկ գաղափարի. «Մեր գլխավոր խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում կա երկփեղկված հասարակություն: Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժանում է սևերի և սպիտակների, լավերի ու վատերի: Եթե դու հպարտ քաղաքացի ես, ունես իրավունքներ, իսկ եթե հպարտ քաղաքացի չես, չունես իրավունքներ, դատապարտված ես մեկուսացման և զրկված ես որևիցե տեսակի կարծիք հայտնելու իրավունքից: Տարատեսակ կլեմոներ են հորինվում՝ թալանչի և այլն, բայց իրականում տակը որևէ բան չկա: Մենք այսօր ունենք խոպան քաղաքական դաշտ, որտեղ չկա քաղաքական խոսք, միտք, ծրագիր»:

Հակոբյանը նշեց, որ այսօր խորհրդարանում կան ընդդիմադիր ուժեր՝ հարց առաջացնելով, թե ինչի՞ն են նրանք ընդդիմադիր, եթե մեծամասնությունը չունի գաղափարախոսություն, ծրագիր, ուղղություն. «Այդ մարդիկ ինչի՞ն ընդդիմանան: Ընդդիմությունը մեր հասարակություններում պետք է ծնվի: Քաղաքական ընդդիմությունը ձևավորվում է խորհրդարանից դուրս: Իսկ դրա համար պետք է ստեղծել այլընտրանքային գաղափար, ուղի՝ ուր ենք մենք գնում: Այլ դիսկուրսները ներկա իշխանության հետ ես չեմ տեսնում: Ինչի՞ մասին խոսես»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով