Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը. shame.am

shame.am– գրել է.

Լև Տոլստոյի ժառանգները կաղում են հիգիենայից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ լուր տարածվեց, որ Ստրասբուրգում հայ պատվիրակության որոշ անդամներ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունների վերականգնման դեմ են քվեարկել, բնականաբար, խոսքը փաշինյանական պատգամավորների մասին է: Իսկ այսօր ռուբինյան կարոյի բալա ռուբինյան ռուբոն մի գրառում է կատարել Facebook-ում և մի զավեշտալի լուսանկար տեղադրել:

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր, հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- գրում է ռուբինյան կարոյի վաստակը: Այսինքն, սրան Երևանից հրահանգել են ստել և սխալ քվեարկությունը պատճառաբանել տեխնիկական գործոնով:

Սա, թերևս, սովորական բան է Փաշինյան Նիկոլի խմբակցության համար, զարմանալի չէ: Բայց զավեշտալի, զայրացուցիչ և ապշեցուցիչ է լուսանկարը: Հիշեցնեմ, որ Պյոտր Տոլստոյը մարդկության մտքի տիտաններից մեկի՝ Լև Տոլստոյի ուղիղ հետնորդն է՝ թոռան թոռը: Դե, իսկ ռուբինյան ռուբոն էլ ռուբինյան կարոյի վաստակն է: Հիշեցնեմ, որ ռուբինյան կարոն հավերժ լևոնական է, Հայաստանում առաջինը կրիմինալն ինքն է ներքաշել քաղաքականություն՝ Երրորդ մասի ու Շենգավիթի գողականների միջոցով: Այժմ տնփեսա է Բեյրութում, իբր ճագարի գործ է անում և տնական ձու վաճառում ՀՀ հպարտ քաղաքացիներին: Բայց քանի որ սա հավ չի պահում, խանութի ձվերը կեղտոտում է և վաճառում որպես տնական ձու: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի էքսրեսիա և սյուռեալիզմ կա թաքնված Լև Տոլստոյի և կեղծ ձու վաճառողի ժառանգների այս լուսանկարի մեջ:

Պյոտր Տոլստոյին պետք է հանդիպման ժամանակ խորհուրդ տամ լրջորեն հետևել անձնական հիգիենային, ամեն մի թափթփուկի ձեռք չմեկնել ու հետը չլուսանկարվել, մանավանդ որ այդ թափթփուկները ժամանակավոր զիբիլ են Հայաստանում, ՀՀ նորմալ քաղաքացիները շուտով դրանց աղբանոց կնետեն: Պրն Տոլստոյը պետք է խիստ տարբերի համաշխարհային մտքի գլուխգործոցներ ստեղծելը և հավի ձու կեղծելը՝ դրանք մարդկային գործունեության իրարամերժ տեսակներ են: Հուսանք, որ ռուբինյան կարոյի վաստակի հետ հաջորդ հանդիպման ժամանակ Պյոտր Տոլստոյը նկատի կունենա այս ամենը և իրեն դեվալվացիայի չի ենթարկի:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով