«Հրապարակ»_ը գրել է.
Երեկ՝ գիշերը ժամը 2ին, Քրեակատարողական հիմնարկում ահավոր վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը․ շաքար չափող բուժգործիքը ցույց չի տվել որևէ ցուցանիշ․ շաքարն ահավոր բարձր է եղել, անմիջապես շտապօգնություն են կանչել, տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ուր փորձել են միջոցներ ձեռնարկել նրա վիճակը կարգավորելու համար։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս պահին նա գտնվում է նույն հիվանդանոցի ռեանիմացիայի բաժանմունքում։
Ինչպես տեղեկացրին հիվանդանոցից, վիճակը դեռ շարունակում է ծանր մնալ։