Մահացել է Կարինե Աշուղյանը

Կարինե Աշուղյանը մահացավ։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը:

«Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»։

Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող:

Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

4news.am-ը  ցավակցում է Կարինե Աշուղյանի հարզատներին և ընկերներին  վաղաժամ մահվան կապացությամբ:

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով