«Հիմա էս Իջևանի արձանը սա ինչ՞է ,եթե ոչ խայտառակություն».Վահան Բաբայան

Մարդիկ իրենց կյանքի օրոք արձան ունենալու պատվին են արժանանում բացառիկ դեպքերում:
Մենք ունեցել ենք հայեր,որոնք աշխարհի և ողջ հայության համար մեծ գործ են արել օրինակ Վիկտոր Համբարձումյան,Վազգեն Վեհափառ մի խոսքով պատկերացրեցիք կալիբրը:

Հիմա էս Իջևանի արձանը սա ինչ՞է ,եթե ոչ խայտառակություն,լավ կարելի՞ է այս աստիճան նսեմանալ,որ մի քաղաքական պոպուլիստի համար իր կյանքի օրոք արձանեք դնում:
Մի մարդու համար ,որ ոչ մի բան չի արել իր ազգի համար,բացի սուտ խոստումներ տալուց ու ազգը բաժանելուց մերոնքի ու ձերոնքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է ,մարդիկ ովքեր կյանք են տվել ազգի համար,գիտություն են տվել աշխարհին,սպորտային աշխարհն են նվաճել սաղ հեչ,իսկ Նիկոլը պետք է իր կենդանության օրոք արձան ունենա:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով