Հենց նոր ոստիկանները մի սևազգեստ երիտասարդի են պառկեցրել ասֆալտին

Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ երիտասարդի ոստիկանները պառկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ երիտասարդը լացակումաց խնդրում էր այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան այդ խեղճ սևազգեստ լակոտի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու: Քանի որ այդ լակոտը, ինչպես մյուս մարդիկ, ընդամենը երկու ձեռք ուներ, ստիպված եղան ոտքերից քաշքշել: Այդ ընթացքում երեք կետից երեք փորավոր ոստիկաններ շարունակում էին հեռախոսներով նկարահանել սրտաճմլիկ տեսարանը: Մայթերին հավաքված մարդկանց միահամուռ կարծիքով ոստիկանության անձնակազմին ամսվա վերջին շռայլ պարքևավճարներ են սպասում: Մի տարեց մարդ էլ փնթփնթում էր, թե նույնիսկ Անդրոպովի հրահանգներն այդպիսի ջանասիրությամբ չեն կատարվել ժամանակին: Քայլ արա՛, մերժի… սևազգեստներին… սպիտակների ու սևերի պայքարը թեժանում է: Մի բանն է վատ, որ չիմացանք, թե ու՞ր հետո տարան այդ լակոտին՝ գուցե՞ լրագրող-ընկերներս պարզեն ու ինձ և մեր հանրությանը տեղեկացնեն: Ամեն դեպքում բոլորին խորհուրդ եմ տալիս վաղվանից հոժար կամքով հագնել ծաղկավոր շորեր.շառից-փորձանքից հեռու…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով