Հեղափոխության տականքները և ծափահարող խորհրդարանը․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Հայաստանում ամեն օր հաստատվում է այն հայտնի բանաձևը, ըստ որի՝ հեղափոխությունը պլանավորում են փիլիսոփաներն ու հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են տականքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղափոխությունը տականքներին հանում է ջրի երես։ Մթնոլորտը դառնում է նողկալի։

2018–ի ապրիլին փողոց փակող, նախկինը մերժող ու նոր Հայաստան պահանջող զանգվածը հաստատ չգիտեր, որ դառնալու է հնագույն Հայաստանի վերակենդանացման գործիքը։ Չգիտեր, որ ձևավորելու է տերպետրոսյանական իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։

Հանրությունը չգիտեր, որ քվեարկելու է մի խորհրդարանի ստեղծման օգտին, որի մեծամասնությունը ծափահարելու է Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հայտարարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրությունը չգիտեր, որ 88 քայլարած է գործուղել ԱԺ, որպեսզի նրանք ծափահարեն ստաժավոր հաճախորդ, բանակից ճողոպրելու համար դատված, հարազատների դեմ ցուցմունք տված, մանր ժուլիկությամբ մշտապես աչքի ընկնող և տարատեսակ շրջանակների ձեռքի գործիք Արման Բաբաջանյանի դեմագոգիկ ելույթին։ Այն Արմանի, որը մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն ատամներով պաշտպանում էր նախկին իշխանություններին ու հայհոյում հեղափոխությանը, իսկ հիմա դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ, թունդ հեղափոխական և օգտվում է հեղափոխության արդյունքներից։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն թեզը, որ հեղափոխության օրերին հռչակված արժեքները պետք է փրկել հեղափոխականներից և, առավել ևս, հեղափոխության արդյունքներից օգտվող տականքներից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով