«Հեղաշրջման ուրվականը շրջում է Հայաստանում».Արամ Հարությունյան

Հեղաշրջման ուրվականը շրջում է Հայաստանում

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և ինքն իրեն նույն դատարանի նախագահ հռչակած դեմագոգ – իրավաբան Վահե Գրիգորյանը նախօրեին բացահայտեց իշխանությունը բռնազավթելու Նիկոլ Փաշինյանի վերջնական ծրագիրը:Ներկայումս գործող Սահմանադրության 213-րդ հոդվածով կարգավորված է ՍԴ-ի անդամների պաշտոնավարման կարգը և Վահե Գրիգորյանի «իրավաբանական» մանիպուլյացիանները ոչ այլ ինչ են ,քան հակասահմանադրական գործողություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսին 21-ին դատարանները շրջափակելու իշխանությունների ողորմելի ակցիան ի ցույց դրեց Փաշինյանի կառավարության սնանկությունը,ինչպես նաև այն,որ «հեղափոխությունից» մեկ տարի անց գործող վարչախումբը վերջնականապես մսխել է հանրային վստահության ռեսուրսը:Դրա լավագույն ապացույցը Երևանի և մարզային դատարանների առջև հավաքված ավելի քան փոքրաթիվ իշխանամետ զանգվածն էր,որ նույն Փաշինյանի սորոսական համախոհների գնահատնամբ չեր գերազանցում 2-ից 3 հազարը:

Հասկանալի է,որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը իրենց ընտանիքներով,ազգական-բարեկամներով ,ու քավոր- սանիկներով է կարողացել ապահովվել դատարանների շրջափակումը:Ուստի ժողովրդի մասնակցության և այդ ժողովրդի ընտրյալ կառավարությունը լինելու մասին բոլոր հայտարարությունները այլևս կապ չունեն իրականության հետ:
Այս իրողությունը հասկացել է նաև Փաշինյանը ու կայացրել որոշում՝ Վահե Գրիգորյանով բռնազավթել Բարձրագույն դատական իշխանությունը Հայաստանում :

Այսինքն՝ իրականացնել հեղաշրջում և ԱԺ մեծամասնության աջակցությամբ երկրում հաստատել փաստացի դիկտատուրա:
Այս իրողությունը այլևս չպետք է անտարբեր թողնի Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին:Անհրաժեշտ է հանրային լայն համախմբում իշխանության վերջնական բռնազավթումը կանխելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազգային համաձայնություն » կուսակցությունը պատրաստակամ է իր ակտիվ մասնակցությունը բերել քաղաքական ուժերի համագործակցության ձևաչափ ստեղծելու բոլոր այն նախաձեռնություններին ,որոնք ուղղված կլինեն խաղաղ,սահմանադրական ճանապարհով Փաշինյանին և նրա կլանին իշխանությունից հեռացնելուն:

«Ազգային համաձայնություն» կուսակցության
նախագահ՝ Արամ Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով