Հայտնի է՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի դեմ ցուցմունք տված անձը.«Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին:

Վերջինիս դեմ թրթին հասած լուրերի համաձայն` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով