Հային հայի դեմ հանեցիք, ձեռք բարձրացրեցիք ընտանիք կոչվող սրբության վրա. Նարե Գրիգորյան

Загрузка...

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Գրիգորյանը իր էջում գրում է.

«ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ, ՍԱԴԻՍՏ, ՖԱՇԻՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա դրությամբ ես հպարտ եմ ինձնով: Ես հպարտ եմ և շնորհակալ ճակատագրին, որ չընդունեցին «առաջին տիկին» Հակոբյան Աննայի առաջարկը՝ աշխատել իրենց թերթում:

Ես զգուշացա այն ժամանակ, որ կառավարությունում տեսածս անմարդկային վերաբերմունքին եմ արժանանալու և որոշեցի հեռու մնալ այդ «հեղափոխական» ողջ թափորից: Հիմա՝ ամիսներ անց, ես համովեցի, որ ինքս ինձ ուղղակի փրկել եմ կեղտոտ համակարգից:

Համակարգ, որը սպառնում է 8 տարեկան երեխային, սեռական հայհոյանք գրում նրա մորը, մահացած ամուսնուս հիշատակը պղծում: Ես հոգուս խորքում համոզված եմ, որ ինձ վրա հարձակվող և կեղտոտ, 5 հարկանի հայհոյանք գրող ֆեյքերը գործում են Աննայի ցուցումով, քանի որ նրանց թեման անընդհատ պտտվում է ինձ առաջարկված աշխատանքից հրաժարվելու թեմայի շուրջ:
Հենց այս գիշեր ֆեյքերն ինձ գրել են, որ իմ երեխայի մահն են ցանկանում:
Նիկոլին լավ մարդ, Աստված ու փրկիչ համարողներ, դուք դա նորմա՞լ երևույթ եք համարում:

Մենք չենք մոռացել, որ նիկոլական բանտում մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը՝ հացադուլից: Եվ կալանավորել էին նրան այն բանից հետո, երբ նա քննադատել էր Փաշինյանին:

Բռնապետություն եք կառուցում՝ ասեք իմանանք: Հային հայի դեմ հանեցիք, հայաստանցուն՝ ղարաբաղցու, ձեռք բարձրացրեցիք ընտանիք կոչվող սրբության վրա:
Մինչև ե՞րբ: Մինչև որ խազն եք պատրաստ գնալ՝ ձեր քաղցր իշխանությունը վայելելու համար:
Աստծուց վախեցեք, Նիկոլ, Աննա և մնացածդ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...