Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր թրենդ. Արմեն Աշոտյան

Загрузка...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր թրենդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգը աճպարարության, ապաշնորհության և կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլև երկրից դուրս:

Տասնյակ չկատարված խոստումներին, հասարակության խորացող ապատիային և հիասթափությանը գումարվում են նաև արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց նկատմամբ վարվող ներքին և արտաքին ապիկար քաղաքականությունը ոչ միայն համարժեք չէ, այլև հետզհետե հյուծում է երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Բացատրություն պահանջող հայացքների, եռագույն գուլպաների, ռազմավարական դաշնակցի դեմ “տեխնիկական վրիպակների” վրա խարսխված արտաքին քաղաքականությունը սկսում է տալ առաջին որդնած պտուղները: Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական դիրքերի թուլացումը, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային և գլոբալ այլ մարտահրավերները որևէ լավատեսության հիմք չեն թողնում:

Իհարկե, ոչ մեկը պատերազմից երախշավորված չէ: Այսպիսին է եղել և կլինի հայ ժողովրդի ճակատագիրը իր բազմահազարամյա պատմության ընթացքում: Սակայն այլ հարց է, թե ինչպիսի՞ “մարզավիճակում” է Հայաստանը, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում այդ պատերազմին: Իրավիճակին Սևանի կառավարական տան լողավազանի պռնկից և պաշտոնական ցուցահանդեսների տաղավարներից նայող վարչապետը, ունակ չլինելով համարժեք լինել երկրի առանց այդ էլ գոյություն ունեցող խնդիրներին, այս մեկ տարուց ավել զբաղված է պետական ինստիտուտների վարկաբեկման, թուլացման, կազմաքանդման և Հայաստանը հյուծող նախաձեռնումներով:

Հասարակության օրեցօր խորացող պառակտումը, իրական տնտեսության կաթվածահար վիճակը, կապիտալի ահագնացող արտահոսքը, քաղաքական մրցակիցների նկատմամբ պետական ռեպրեսիվ ապարատի ամբողջական գործադրումը քողարկելու համար “մակարոնի արտադրամասի” վերածված պետական քարոզչամեքենան սկսել է “Պահանջվում են մեղավորներ” ակցիան:

Փաշինյանի “Հայկական ժամանակը”, որը վաղուց դարձել է մեր վարչապետի ներքին ձայնը, հերթական անգամ անդրադառնում է “դավաճանության” հարցին: Հոդվածագրի երևայակայության մեջ Հանրապետականների և այլ գործիչների կողմից այս իշխանությունների վարվող ապաշնորհ քաղաքականության քննադատությունը պիտակավորվում է որպես դավաճանություն:

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ որքան ազատ է երկիրը և երկրի քաղաքացին, այդքան ավելի ուժեղ է այդ պետությունը: Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ սրտի կաթվածի վտանգի մասին ախտորոշում դնող բժիշկը մեղավոր չէ, որ դու խմող ես, ծխող, անշարժունակ և ավելորդ քաշով: Վտանգների մասին ահազանգողները պարզապես քեզանից խելացի են, իմաստուն և հայրենասեր: Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր պետական մեքենա վարել սովորել: Կամ զիջիր, քանի ուշ չէ:

Որովհետև դավաճան ես դառնում հենց դու, երբ երկրի իրական խնդիրները թողած, զբաղված ես քենախնդրությամբ: Դավաճան ես դառնում դու, երբ շարունակաբար վարկաբեկում ես բանակն ու Արցախի հերոսներին: Դավաճան ես դառնում դու, երբ ապաշնորհ կերպով մսխում ես երկրի քաղաքական պոտենցիալը: Դավաճան ես դառնում դու, երբ ավելի շատ ֆշշցնում ես երկրիդ ներսում, քան երկրից դուրս: Դավաճան ես դառնում դու, երբ Ալիևը քեզ համար լեգիտիմ է, իսկ նախկին իշխանությունները՝ “կեղծարար թալանչիներ”:

Կարծում ես, որ քո պարզունակ ընկալումների մեջ ներքին թշնամի հորինել և նշանակելը կարող է փրկե՞լ քեզ պատմության և ժողովրդի դատից: Չարաչար սխալվում ես: Ներքին թշնամի հորինելը ձախողվածների վերջին հանգրվանն է: Քո վերահաս տապալումների համար մեղավորներ փնտրելու քաստինգը նույնպես ձախողված է, քանզի մեղավորը դու ես, միայն դու, և ոչ ոք քեզանից բացի:

Իդեպ, գոնե այս հարցում, ավաղ, Ալիևը իրոք քեզանից կիրթ է և խելոք: Մինչև դու խուճապահար փնտրում ես ներքին թշնամիներ և Արցախյան բանակցությունների պատմությունը իր հետ ես ճշտում, նա հայերիցս շարունակաբար կերտում է արտաքին թշնամու կերպար՝ իր պետությունն ու ժողովրդին պատրաստելով պատերազմի:

Եվ եթե այդպես շարունակես կառավարել, ապա Հայաստանի և Արցախի անվտանգության ու ապագայի համար ոչ թե քո արտգործնախարարի ասած “Դուշանբե պլյուս” է պետք լինելու, այլ “Փաշինյան մինուս”»:

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...