Հայաստանում ովքեր են «դուխ» տվել այլասերվածներին

 

Մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ «Ահա թե երեկ գաղտագողի ինչ է եղել Երևանում», խոստացել էինք փաստերով ներկայացնել ԼԳԲՏ-ներին (լեսբուհիներ, գեյեր /արվամոլներ/, բիսեքսուալները, տրանսվիստիտներ) համախոհ, նրանց «իրավունքների» պաշտպան ու պաշտպաններին աջակից, հովանավոր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շրջապատի որոշ անձանց, Հայաստանում այլասերվածների հիշյալ «իրավունքների» պաշտպան միջազգային կազմակերպություններին ու դրանց համապատասխան պաշտոնյաներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի քաղաքական շրջապատում այդ անձանցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, 2009 թ. հունիսին, «Եկեք խոսենք սեքսի մասին»‰ պոռնոգրաֆիան հրատարակած և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնյանն է: Այն նույն Լարա Ահարոնյանը, որը ՀՀ Ազգային ժողովում ս. թ. մարտի 8-ին հանդես եկավ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ» հայտարարությամբ, Երևանում ավելի վաղ դարձյալ հրապարակայնորեն հնչեցրել է «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» ֆեմինիստական կարգախոսը կամ կոչը, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանում այլասերվածների «իրավունքների» պաշտպանությամբ, Սորսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում է ստացել, և վերջերս էլ, ի դեպ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փնտրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հեռախոսահամարը::

Կան, ավելի վաղ հրապարակված են Լարա Ահարոնյանի մի շարք լուսանկարներ, որոնցից մեկում նա ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «PINK Armenia» կազմակերպության անձնակազմի հետ է, մյուսում՝ նա և Հայաստանում այլասերման քարոզ իրականացրած կազմակերպությունների ղեկավարները ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպելիս, երրորդում՝ միասեռական Մամիկոն Հովսեփյանի հետ, չորրորդում՝ նույն Մամիկոն Հովսեփյանի հետ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քեթրին Լիչի հետ հանդիպելիս, հինգերորդում Լարա Ահարոնյանն այլասերվածների իրավունքների մեկ այլ պաշտպանի՝ Մարո Մաթոսյանի հետ է… Կարծում ենք, բոլորը թվարկելն իմաստ չունի, թեև անհրաժեշտության դեպքում կարող ենք…

ԼԳԲՏ-ներից (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ) ոմանք ուզում են Հայաստանում երեխա որդեգրել, ինչը նշանակում է պղծել նրանց հոգին, հնարավոր է նաև՝ մարմինը: Նրանք ուզում են օրը ցերեկով գեյ շքերթներ կազմակերպել՝ բնավ հաշվի չառնելով, որ դրանով ոտքի տակ կտան մեր պատիվը, կպղծեն մեր փողոցներն ու հրապարակները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԼԳԲՏ-ներից ու նրանց «իրավունքների» պաշտպաններից ոմանք նաև ուզում են Հայաստանում այլասերման քարոզչությամբ հանդես գալ, ինչն ուղղակի կործանարար է լինելու մեր սերնդի, մեր ժողովրդի և Հայաստանի համար, եթե նկատի ունենանք, թե ինչ բան են դեռահասի հոգեբանությունը և արգելված խնձորը, գիտակցությունը և ենթագիտակցությունը, ինչպես նաև Օվերտոնի պատուհանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այլասերվածները ուզում են նաև Հայաստանում իրենց ինքնությունը չթաքցնելով, հրապարակայնացնելով, աշխատել հեռուստաընկերություններում, նույնիսկ՝ մեր երեխաների դաստիարակչական հիմնարկներում (հետևանքներն էլ չգրեմ, պատկերացրեք…):

ԼԳԲՏ-ներն ուզում են նաև հասնել նրան, որ ՀՀ-ում իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվեն: Նրանք այս ամենի մերժումը համարում են իրենց հանդեպ խտրականություն, և ՀՀ կառավարության որոշ անդամների (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան) կամ գործադիր իշխանության կողմից հայտարարված ու կատարվող քայլերով մոտ են այդ խտրականությանն օրենսդրորեն վերջ տալուն:

Ավելին. նրանք իրենց հիշյալ նպատակին հասնելն իրատեսական են համարում, քանի որ Լարա Ահարոնյանից բացի, ԼԳԲՏ-ների «իրավունքների» պաշտպաններից են նաև «թավշյա հեղափոխության» արդյունքում հաղթած, ՀՀ իշխանությունը գրաված կամ վերցրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր ու տնօրեն Մարո Մաթոսյանը, ինչպես նաև ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք:

Այո, հենց Փաշինյանի իշխանությունն է այլասերվածներին այս աստիճան լկտիացրել, նրանց իրավունքների պաշտպաններին, հովանավորներին դարձրել այս աստիճան անամոթ ու հանդուգն

Աղբյուրը`livenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով