«Համերաշխությունը» միացավ Վիտալի Բալասանյանի համազգային շարժմանը

«Համերաշխություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Անկախության ձեռքբերումից ի վեր, հայ հանրության շրջանում ձևավորված արատավոր երևույթների հետագա խորացումը լուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ վտանգելով հայկական երկու պետականությունների հետագա արդյունավետ կենսագործունեությունն ու անվտանգությունը։

Հայ հանրության շրջանում բացասական միտումներ ունեցող երևույթների ահագնացող սրացումը, իշխանության եկած քաղաքական ուժերի և դրանց առաջնորդների անպատասխանատու հայտարարությունները և գործունեությունը խորապես վտանգում են Հայաստանի և Արցախի արտաքին և ներքին անվտանգությունը, լարվածության և ծայրահեղ բևեռացման պատճառ են դառնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առկա իրավիճակը լուրջ ցնցումների և բախումների ներուժ է կուտակել, որն ամեն պահ կարող է դառնալ քաղաքական ձեռնածությունների ու շահարկումների առարկա, հատկապես Արցախում նախընտրական պայքարի շրջանում։

Արտաքին ճակատում թերևս բացառիկ իրավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը, որի գոյությունն ու կենսագործունեությունը ընթանում է երկու բացահայտ թշնամաբար տրամադրված և երկու անորոշ դիրքորոշում ունեցող անմիջական հարևանների պարագայում, ներքին ճակատում ունի աղաղակող, ոչնչով չարդարացված ու պետության հիմքերն ու անվտանգությունը լրջորեն վտանգող երևույթներ, որոնց դեմ և դրանցում մեղավոր անձանց նկատմամբ հասունացել է անողոք պայքարի հրամայականը։ Քաղաքական փորձ չունեցող և մեր պետության թշնամի տարբեր արտասահմանյան կազմակերպությունների ազդեցության տակ գտնվող պետական գործիչներ երկիրը տանում են կործանարար ճանապարհով։
Արդյունքում, այսօր հայ հանրությունը հայտնվել է խորը գաղափարախոսական, մշակութային ու ազգային ճգնաժամի ճիրաններում, որը դրսևորվում է հանցագործությունների աճով, անարդարությամբ, երկակի արդարադատության ստանդարտներով, անհանդուրժողականությամբ, անհամերաշխությամբ, Հայ առաքելական եկեղեցու վարկաբեկմամբ։ Այլևս անհնար է լռության մատնել խայտառակ ու արատավոր երևույթները։

Հանցագործություններին, պոռնկության ու թմրամոլության երևույթներին գալիս են լրացնելու հասարակության արժեհամակարգի թուլացումից և ապագայի հանդեպ ունեցած անվստահությունից անմիջապես օգտվող աղանդավորական և ԼԳԲՏ շարժումները, որոնք, մխրճվելով հայ տարրի կենդանի մարմնի մեջ, շարունակում են ներսից իրականացնել իրենց քայքայիչ գործունեությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սևերի ու սպիտակների բաժանումը, քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, դրանց կատարյալ արհամարհումը և դատաիրավական համակարգում մերոնք-ձերոնքով առաջնորդվելը ստեղծել են համատարած խոցելիության ու անվտանգության բացակայության զգացում, որը շղթայական տարածվում և իր խորը բացասական հետևանքներն է թողնում հասարակական գործունեության մյուս ոլորտների վրա։

Փաստորեն, այսօր պետության ներսում չկա որևէ պետական ինստիտուտ կամ հիմնարկ, որը զերծ չէ վարկաբեկված լինելուց։

Առանց դույզն-իսկ չափազանցնելու՝ կարելի է ասել, որ հայ հասարակությունն ակնկալում է անհետաձգելի քայլերի իրականացում, որոնք կարող են ճակատագրական լինել մեր պետականությունների հետագա գոյության ապահովման տեսանկյունից։

«Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը միանում են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժմանը և կոչ անում իրենց բոլոր կողմնակիցներին ակտիվորեն սատարել շարժմանը։

«Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման նախագահ՝ Սարգիս Ավետիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով