Կին վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, այնուհետև իր ընկերներին կանչել է վթարի վայր, ովքեր փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի հետ. վերջինը դիմել է փախուստի և վրաերթի է ենթարկվել.

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ՖՈՒԴ»-ի դիմաց, բախվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 10 VV 666 համարանիշի ավտոմեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է BMW մակնիշի և վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, զանգահարել է իր ծանոթ ընկերներին, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի նկատմամբ:

Նրանք հարձակվել էն Ն. Աբրահամյանի վրա, վերջինը դիմել է փախուստի և այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան և այդ աղջկա ահազանգով դեպքի վայր ժամանած երիտասարդները դիմել եմ փախուստի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի, նրա ահազանգով դեպքի վայր ժամանած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի համարանիշները եղել են 36 CL 733, իսկ վարորդը եղել է Թամարա Հայրապետյանը:

shamshyan.com

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով