Կաշառքի գործով դատված պաշտոնյայի որդին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական. «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է:

Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ: Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նա ներկայումս անազատության մեջ է:

Ըստ դատական ակտի՝ Մազմանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրենը կազմել և Կենտրոնի հարկային է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է հանցավոր արարքներ՝ ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով կաշառք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...