Խամաճիկների թատրոն. Սորոսի փողերը ծառայում են նաև Փաշինյանի անձնական նպատակներին

Загрузка...

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Հայաստանում կա, այսպես կոչված, «սև դրամարկղ», որից ֆինանսավորվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի պետական այն գործիչները, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված «սև հրահանգները»:

Վերոնշյալ դրամարկղի միջոցները գոյանում են են թե՛ Սորոսի հիմնադրամից, թե՛ տեղի օլիգարխներից, թե՛ նախկին պաշտոնյաների վճարած «փրկագներից»: Ըստ երևույթին գումարների փոխանցման ձևերը տարբեր են: Տեղի օլիգարխներն ու նախկին պաշտոնյաներն այդ գումարները փոխանցում են նախկին «մեղքերից» ազատվելու և նոր իրավիճակում արտոնյալի վիճակը պահպանելու համար, իսկ Սորոսի հիմնադրամն իր գումարներով լուծում է հստակ խնդիրներ: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ Սորոսի հիմնադրամի միջոցները գոյանում են ոչ թե թափանցիկ դրամական փոխանցումներից, ինչպես դեպքերի գերակշռող մասում վարվում է այդ հիմնադրամը, այլ կանխիկ գումարը համապատասխան մարդկանց հասցնելով: Ըստ շրջանառվող լուրերի` փոխանցված այդ «սև» գումարները պահվում են երևանյան «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակում: Հավանաբար հենց դա է պատճառը, որ հակասորոսական ակցիաների ժամանակ ոստիկանական հոծ խմբեր հսկում են գրասենյակը և թույլ չեն տալիս ոչ ոքի ներս մուտք գործել:

«Սև դրամարկղից» սնման ամենաակնառու դեպքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործին: Մասնավորապես, ըստ շրջանառվող հրապարակումների՝ գործի քաղաքական շահարկումների արդյունքում որոշ խմբեր կարողացել են դիվիդենտներ շահել և իրենց տեղը գտնել «արևի տակ»։

Արդեն վաղուց շատերի մոտ (նույնիսկ մեծաթիվ մոլի նիկոլականների) կասկած չի հարուցում այն փաստը, որ վերոնշյալ քրեական գործը վարչապետ Փաշինյանի անձնական ամբիցիաների ու վենդետայի անհագ ցանկության արգասիքն է: Եվ հասկանալի է, որ Փաշինյանի «երազանքների գործը» «կարելու» համար կարևորագույն գործող անձինք պետք է համապատասխան վարձատրություն ստանային:

Մասնավորապես՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և Փաշինյանի «սրտի փաստաբան», արդեն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը «սև դրամարկղից» ստացել են յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար: Քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին բաժին է հասել 300 000, իսկ դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը հարստացել են 250 000-ական դոլարով:

Եվ սա այսբերգի միայն երևացող կողմն է: Հասկանալի է, որ իշխանությունների անձնական քմահաճույքները կատարողների թիվը շատ ավելի մեծ է, և ակներև է, որ ոմանք նույնիսկ առանց հասկանալու են իրենց կատարած աշխատանքով վարչապետի ջրաղացին ջուր լցնում: Տարբերությունն այն է միայն, որ եթե գլխավոր գործող անձինք դրա համար հազարավոր դոլարներ են ստանում, ապա երկրորդ պլանի դերասաններին մոտիվացնում են «հայրենիքին ծառայելու» վեհ գաղափարի խայծով։

Աղբյուրը՝alternativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...