Լարսում հայկական բեռնատարների կուտակումներ են․ մթերքը փչանում է.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ մենք ահազանգ ստացանք, որ Լարսում հայկական բեռնատարների մեծ կուտակումներ են։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն գյուղմթերք տեղափոխող բեռնատարներին թույլ չեն տալիս հատել սահմանը, օրերով պահում են նրանց, բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցում, ինչի հետևանքով արդեն մի մասի մթերքը փչացել է։ Օրինակ՝ արդեն հասցրել են մեծ քանակությամբ ձուկ դատարկել աղբը, քանի որ մի քանի օր անցակետում մնալուց այն փչացել է։ Լարսում մնացած բեռնատարների թվում նաև «Սպայկայի» բեռնատարներն են։

Էկոնոմիկայի նախարարությունից Hraparak.am-ին այս առնչությամբ ասացին, որ տեղյակ են խնդրին և այն պահում են իրենց ուշադրության կենտրոնում։

«Աշխատում ենք ամենօրյա աշխատանքային ռեժիմով, խնդիրներ են առաջանում գործող կանոնակարգերի անհամապատասխանության, մասնավորապես բեռնատարների գերծանրաբեռնվածության հետ։ Օպերատիվ կապի մեջ ենք Լարսի անցակետի համապատասխան աշխատակիցների հետ»,-ասաց մեզ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ նշելով, որ արդեն մի քանի բեռնատար հաջողվել է բաց թողնել։

ՀԳ Երբ Ռուսաստանի դեսպանին հրավիրում էին գորգի վրա՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու համար, չէին էլ կասկածում, որ այդ «համարձակ» քայլը կարող է նման հետևանքներ ունենալ։ Լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ սա հենց դեսպանի դեմ իշխանությունների պահվածքի պատասխանն է։ Մեզ ասացին, որ ռուս սահմանապահները, ի պատասխան հարցի, թե ինչն է փչացող ապրանք տեղափոխող փոխադրամիջոցներն այդքան երկար Լարսում պահելու պատճառը, ասում են՝ քաղաքական հրահանգ է»։

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

«Կարո՞ղ եք արդյոք գուշակել վերոհիշյալ երեքից ու՞մ մայրն է ինքնասպանություն գործել հոգեբուժարանում ամուսնու հերթական մանկապղծության դեպքի առթիվ դաժանորեն ծեծվելուց հետո».Արթուր Դանիելյան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով