Լարիսա Մինասյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և գոռացել նրա վրա.analitik.am

Загрузка...

Ստացվել է այնպես, որ Սորոսի գործակալական ցանցը Հայաստանի այսօրվա իշխանության մեջ շատ մեծ մասնաբաժին ունի ու իր օրակարգն է առաջ տանում: Սորոսի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը:

«Սորոսի» գրասենյակի մոտ շարունակվում է «ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան Բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ «Սորոսի» գրասենյակին, սակայն փորձերն ապարդյուն են:

Մալյանը նշեց, որ այսօր ոստիկանական մեծ ուժեր են պաշտպանում գրասենյակը, սա այն դեպքում, երբ դատարանները, ԱԺ-ն, կառավարության շենքը մնացին անպաշտպան. «Ես տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և գոռացել է նրա վրա՝ ասելով «մի հատ արագ կբերես ոստիկանական զորքեր կշարես այստեղ, արա»: Քանի որ Փաշինյանը քաղաքական ողնաշար չունի, չի կարողացել մերժի: Ես նման տեղեկություններ ունեմ»:

Մալյանը նշեց, որ Սորոսի հիմնադրամն իր օրակարգն է մտցրել վտանգավոր զարգացումներ. «Երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին: Ես ուղղակի կոչ կանեմ նայել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Այսօր նրան պաշտպանում են Սորոսից սնվող գրեթե բոլոր կազմակերպություններն ու կառույցները: Այսօր Սորոսն ունի նախարարներ, պատգամավորներ, փոխնախարարներ»:

Մալյանը նաև նշեց, որ տեսնում է, թե այսօր ինչպես են սորոսականները հարձակում իրականացնում իր կողմից չսիրված և չհարգված Ալեն Սիմոնյանի վրա. «Նա իմ աչքի լույսը չէ, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է ինչ-որ մի հատ ամերիկաբնակ հրեա միլիարդատեր մարդ վարձել, ով վարկաբեկում է մեր ԱԺ փոխխոսնակին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...