Ինչու՞ է ՍԱՍ-ի Արտակը թիկնազոր կանչել

Загрузка...

Ոստիկանությունն առայժմ չի մանրամասնում է «Terrazza» ռեստորանի տարածքում հունիսի 5-ի երեկոյան՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ «Ստացված ահազանգի հիման վրա  նյութեր են նախապատրաստվում»,- «Փաստինֆո»-ի  հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին  պատմել է, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել,  այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Ռեստորանի այցելուները հանկարծակի են եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս է եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց  ռեստորան են ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի  ժամանակ նաեւ հարվածել են Արտակ Սարգսյանին։ «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել ԱԺ նախկին պատգամավորի հետ՝ կատարվածի մասին մեկնաբանություն ստանալու եւ իր իր ստացած տեղեկությունները ճշտելու համար, սակայն ոչ երեկ երեկոյան, ոչ էլ այսօր նա չպատասխանեց հեռախոսազանգերին։

Իսկ ոստիկանությունից հրաժարվեցին այս պահին որեւէ տեղեկություն տրամադրել պարզված հանգամանքների մասին։

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...