Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից.Կարեն Վարդանյան

Մեկ շաբաթ առաջ Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարությամբ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին՝ անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի դրանով համոզվի, որ ինքը կորցրել է իր հեղինակությունը հասարակության մեջ: Այս թեման զարգանալու և հնչեղություն ստանալու դեպքում ի վերջո կարող էր հանգեցնել մեկ այլ թեմայի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հարցի առաջ քաշմանը: Իսկ հասարակական հնչեղությունը սովորաբար ապահովում են ԶԼՄ-ները:

Բայց արի ու տես, որ անցավ մեկ շաբաթ և մենք չստացանք արձագանքներ, մենք չստացանք հրավերներ հեռուստահաղորդումներին, բանավեճերին: Այն, որ մեզ չհրավիրեցին իշխանական լրատվամիջոցները, դա ինձ համար սպասելի էր և նույնիսկ տրամաբանական, որովհետև նշված թեմայի արծարծումը նրանց ձեռնտու չէ: Բայց որ մեզ չհրավիրեցին նաև ընդդիմադիր լրատվամիջոցները, այ դա անկեղծ ասած՝ մտորելու տեղիք է տալիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հիմա ես ուզում եմ շատ ուղիղ հարց հղել ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ինչու՞մն է խնդիրը, ընկերներ: Չէ՞ որ մենք առաջ ենք քաշում հարցեր, որոնք բխում են բոլորիս շահերից, թե՞ դա այդպես չէ: Կամ ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից:

Ինչու՞ մեր կուսակցության անդամներին, մեր թիմի ներկայացուցիչներին, որոնցից շատերը բավականին ակտիվ են սոցիալական ցանցում, այդ թվում՝ ինձ, և նույնիսկ մեր կուսակցության նախագահին չեք հրավիրում ձեր հեռուստահաղորդումներին, չեք լուսաբանում մեզ, ձեզ պատկանող կայքերում տեղ չեն գտնում մեր գրառումները: Ես չեմ ուզում մտածել, որ խնդիրը ինչ-որ թիմային նեղ շահերի մեջ է: Ցանկալի կլինի, որ այս ամենը ուղղակի թյուրիմացության արդյունք լինի:
Ես ակնկալում եմ ստանալ արձագանքներ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներից:

Նաև տեղեկացնում եմ, որ այս շաբաթ (օրը, ժամը լրացուցիչ կասենք) մենք հանդես ենք գալու մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացնելու ենք վստահության հանրաքվեի անցկացման մեր առաջարկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության  փոխնախագահ `Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով