Ինչո՞ւ փոխվեց Փաշինյանի տերմինաբանությունը արցախյան հակամարտության թեմայով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանը հնչեցրեց իր հերթական միտքը և այս անգամ թեման արցախյան հակամարտությունն էր: Այսպես, վարչապետը, պնդելով, որ ինքը Արցախի հարցի կարգավորման հա­մար լավատեսական տրամադրություն չի հաղորդել, շարունակեց. «Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրա­ռել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողա­կան, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գոր­ծիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնե­լով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»:

Փաշինյանի հայտարարու­թյունից բխող մեկ հան­գամանք դիտարկենք: Ան­ցած բոլոր խաղաղասիրական զեղումներից հետո, երբ Փաշի­նյանը հիմա էլ հայտարարում է, թե «պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեց­նել», դա առնվազն մեկ բան է հուշում՝ հենց շարունակվող բա­նակցային գործընթացն է ու­ղեկցվում պատերազմի սպառ­նալիքով: Ու դա սպասելի էր. վերջերս Ադրբեջանը պաշտոնա­պես հայտարարեց. «Մեր կող­մից մենք որոշակի ժամանակա­վոր դադար ենք տվել, որպեսզի Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ծանոթանա բանակցային գործընթացի մանրամասներին: Այս անցումային փուլն ավարտված է…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ավարտված է, ուրեմն կամ պետք է բանակցություններին առաջ տանել, կամ… Այս երկ­րորդ «կամ»-ի տակ, իհարկե, պարզ տեսանելի էր պատերազմի սպառնալիքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով