Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից.Արտյոմ Խաչատուրյան

Загрузка...

Ինչո՞ւ Փաշինյան Նիկոլը դուրս թողեց ՀՀԿ-ին պառլամենտից

Բոլորս հիշում ենք, թե ինչ դաժան կռիվ տվեց Փաշինյան Նիկոլը հանրապետականների հետ անցած ընտրություններին: Նրա միակ թիրախը հանրապետականներն էին: Ընդ որում, նա լավ էր հասկանում, որ 5-6 տոկոսից շատ քվե այդ կուսակցությունը չէր ստանա: Իսկ եթե դու գիտես, որ քո թիրախն ունի 5-6 տոկոս, իսկ դու՝ 70, ապա ինչո՞ւ ես կյանքիդ իմաստը դարձնում հանրապետականների հետ կռիվը, երբ նրանք քեզ ոչնչով չեն սպառնում, չեն խանգարում և չեն էլ կարող սպառնալ ու խանգարել:

Փաշինյան Նիկոլը չխանգարեց դաշնակներին, Ծառուկյանին, ընտրարշավի մյուս մասնակիցներին, բայց ուղղակի ընտրությունները կեղծեց՝ ՀՀԿ-ին զրկելով իր ձայներից: Հիշում ենք, թե ինչ տեռորի ենթարկեց նա ՀՀԿ-ի համար աշխատող, այսպես ասենք, հեղինակավոր անձանց, որոնց շատ դեպքերում արտաքսեցին ժամանակավորապես երկրից՝ ասելով, թե մեկ ամիս Հայաստանում չերևաք: Լավ, ինչո՞ւ: Ինչո՞ւ խեղդել թույլ հակառակորդին, եթե անգամ հակառակորդը թշնամի է, բայց անատամ է ու անվնաս:

Պատճառը նոր եմ հասկացել, նազարյան լենայի «իներցիայով»: Հանրահայտ են Փաշինյան Նիկոլի խմբակցության և ողջ թիմի մտավոր ունակություններն ու հոգեկան առողջության պատկերը: Հիմա պատկերացրեք՝ չորեքշաբթի օրը դահլիճում նստած են Աշոտյանը, Շարմազանովը, Արփինեն, Մենուան, Բաբուխանյանը, Գեղամյանը, Վիգենը, իսկ մյուս կողմից՝ կառավարությունը Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, և դրանից մի քանի օր առաջ սարգսյան գարիկը դարվինիզմին ձեռնոց էր նետել անատոմիայի իր ուրույն պատկերացումներով, իսկ Կոտայքի պուպուլիկը՝ մարզպետ պետրոսյան ռոմանոսն ասել էր, թե արժանապատիվ քաղաքացին Աբովյանում պարտվեց, Փաշինյան Նիկոլն էլ Նազարբաևի գլխին Բելովեժյան համաձայնագիր է սարքել: Ի՞նչ կկատարվեր Ազգային ժողովի դահլիճում: Այնտեղ տեղի կունենար պայթյուն՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով: Եվ այդպես շարունակ, ամեն շաբաթ, մինչև որ «Իմ քայլը» դաշինքի անդամները քայլ այլ քայլ փախչեին պառլամենտից և երես չունենային վերադառնալ:

Բայց այսօր, ինչպես տեսնում ենք, խորհրդարանի դահլիճում խաղաղություն է տիրում: Ծառուկյանի թիմը տակը լցրած նստած է, անգամ ուղեղով օժտված պատգամավորները (Նաիրա Զոհրաբյանի կարգի) ռիսկ չեն անում նույնիսկ ծիծաղել այս տիեզերական խայտառակությունների վրա, էլ ուր մնաց պատերազմ սարքեն: Մարուքյան Էդմոնի խմբակցությունը նույնպես, ուղղակի սրանք ոչ թե վախենում են Փաշինյան Նիկոլից, այլ սրանց արյունն է նույնը՝ мы с тобой одной крови սկզբունքով: Ո՞նց կարող է բաբաջանյան արմանի պարբերականը խայտառակ անել Փաշինյանի խայտառակություններին, անգամ հեգնանքով խոսել դրանց մասին:

Ինչևէ, երջանիկ է Փաշինյան Նիկոլը: Նա հանգիստ է քնում, որովհետև համոզված է, որ եթե վաղը նազարյան լենան, հետևելով իր գաղափարակից սարգսյան գարիկի օրինակին, զբաղվի գիտությամբ և իներցիայով հայտնագործություններ անի ու ապացուցի, որ կանայք ունեն երեխա ունենալու առանձնահատկություն, բայց չունեն ստամոքս, միևնույն է՝ այդ խայտառակությունը պառլամենտում ծիծաղի առարկա չի դառնա:

Որովհետև այնտեղ չկա ՀՀԿ, այնտեղ կան ԲՀԿ ու ԼՀԿ, որոնց ընդդիմադիր լինելը բոլորս տեսանք:

Արտյոմ Խաչատուրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...