Ինչի համար էր Վազգեն Սարգսյանը ապտակել Արմեն Սարգսյանին.politik.am

Загрузка...

politik.am -ը գրում է․

Նախորդ տարի փետրվարին, երբ քննարկվում էր Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու լինելու հարցը, շատերը հիշեցին մի պատմություն, որը նախկինում վերջ էր դրել Արմեն Սարգսյանի վարչապետությանը Հայաստանում։ Ըստ ժամանակի վկաների՝ 1997 թվականին, երբ նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հեռացել Հայաստանից, դրան նախորդել է այն, որ Արմեն Սարգսյանը ապտակի է արժանացել պաշտպանության նախարար Վագզեն Սարգսյանից։

Այս լուրերի հրապարակումներից հետո Արմեն Սարգսյանը և իր թիմը ամեն բան արցեին, որ «լղոզեն» պատմությունը, բայց 90-ական թվականներին բարձր պետական պաշտոն զբաղեցրած շատ գործիչներ հաստատում էին, որ նման միջադեպ եղել է, և հենց Վազգեն Սարգսյանի ապտակն է ստիպել Արմեն Սարգսյանին հրաժարական տալ։

Այսօր իր ֆեյսբուքյան գրառման մեջ «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանը անդրադարձ է կատարել նաև 1997 թվականին տեղի ունեցած միջադեպին՝ գրելով․«․․․Մենք, իհարկե, չունեինք, ինչ էլ ունեինք, շատ հին էր, ու, մեծ առումով, անպիտան: Այս տեղեկությունը աշխարհին շտապեց հայտնել մեր երկրի վարչապետը (նկատի ունի Արմեն Սարգսյանին խմբ․), ինչի համար ծեծ կերավ, իսկ ծեծից հետո ստացավ պաշտոն Բրիթիշ Պետրոլիումում: Դե, որովհետև բլեֆը բռնվել էր, բլեֆ անողի ճակատագիրն էլ վճռվել էր:

Այդ պատմությունից քսան տարի անց, շատ ավելի բարդ կոմբինացիայում նույն մարդը նույն ստորությունն է անում: Առանց այդ էլ պետականության խորը ճգնաժամի մեջ գտնվող երկում` բարձրագույն դատական ատյան է գործուղում մի մարդու, ով չի ճանաչում պետության գլխի լեգիտիմությունը: Նույն հաջողությամբ կարելի էր թշնամուն հայտնել սեփական զորքերի տեղակայման վայրը, կամ, ասենք, սեփական հրթիռների անպիտանելիությունը:

Ու էս պատմության մեջ ինձ համար ամենազարհուրելին մարդկային գործոնն է: Ինչ-որ առումով դեռ կարող եմ ընկալել, թե ոնց ա ստացվել, որ մանուկ հասակում, երկկողմանի որբ դարձած մի տաղանդաշատ երեխա, 34 տարեկանում, սեփական խորը թերարժեքության բարդույթներից դրդված, կարող էր սեփական ժողովրդին ծախել: Բայց 67 տարեկանում, երբ ոչ դու, ոչ զավակներդ, ոչ էլ թոռներդ ֆինանսական խնդիր չունեք, ինքդ էլ նվաճել ես բոլոր բարձունքները… ի՞նչը պիտի դրդի նման ստորության․․․»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...