Ի՞նչ հիմքերով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ.Ռուբեն Մելիքյան

Ի՞նչ հիմքերով է լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:

«Դիտեցի Գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդասենյակից սայլակով մեքենա փոխադրելը պատկերող տեսանյութը։ Նրան նորից տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։

Մի հարց. իրավասու պաշտոնատար անձինք Գեներալից կամ նրա պաշտպաններից կարծիք հարցրե՞լ էին տեսանկարահանման մասին։ Կարծում եմ՝ պարտավոր էին հարցնել։ Ավելին, եթե դեմ լինեին, պարտավոր էին միջոցներ ձեռնարկել տեսանկարահանում թույլ չտալու համար։ Ու եվս մի հարց։ Ի՞նչ հիմքերով է այլևս ԵԿՄ նախագահ չհանդիսացող, այլևս պատգամավոր չհանդիսացող, լուրջ հիվանդություններ ունեցող մարդը շարունակում պահվել անազատության մեջ։ Փախուստի՞ վտանգի հիմքն է։ Քննությանը խոչընդոտելու՞ վտանգի հիմքն է։ Հանցանք գործելու՞ վտանգի հիմքն է։ Ո՞ր մեկն է։ Ո՞ր մեկն է, որ անկողմնակալ դիտորդը (օրինակ, Դու՛ք, հարգելի ընթերցող – եթե իհարկե Ձեզ անկողմնակալ եք համարում) ողջամիտ կհամարեր։ Հիմա իրավաբանությունը մի կողմ։ Բա էսպիսի բան կանե՞ն։ ԼՐԱՑՈւՄ. որքանով ինձ հաջողվեց պարզել՝ տեսանկարահանումը չի եղել պաշտպանության կողմի կամքին հակառակ։ Ուստի առաջին հարցը, կարծեք թե, դուրս է մնում»։

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով