Ժամանակն է համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի․ Շարմազանով

Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Գրառումը՝ ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հունիսի 7-11-ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:

Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ :

Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջեւանի հատվածում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին:

Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները, որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:

Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:

Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից եւ թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի եւ գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հ.Գ. Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել…

Հ.Հ.Գ. Տղե՛րք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային-կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով