Ընտանեկան բռնության կանխարգելումը գեղեցիկ փաթեթավորված հերթական ռումբն է.Գարեգին Պետրոսյան

Ընտանեկան բռնության կանխարգելումը գեղեցիկ փաթեթավորված հերթական ռումբն է

«Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի ընտանեկան բռնության զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- այս մասին «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի բացման խոսքում դեռևս մայիս ամսին ասում էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ավելացնում, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ ազգային համաժողով անունը կրող իրականում ապազգային այս միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Որոշները գուցե ասեն` առավել կարևոր խնդիրները թողած ընկել եք երկրորդական նշանակության հարցերի հետևից: Մասամբ կհամաձայնեմ: Իրականում սա միակ մտահոգությունը չէ, սակայն ոչ պակաս վտանգներ է պարունակում իր մեջ, որքան այս իշխանությունների օրակարգում գտնվող մի շարք այլ հիմնախնդիրներ: Սա հերթական գեղեցիկ փաթեթավորված ռումբն է, որը պայթելուց չի տարբերակելու սև ու սպիտակ, հարվածելու է բոլոր նրանց, ովքեր եղան «մոտակայքում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանը դեռ մարտի վերջերին խանդավառված նշում էր, որ մինչև տարեվերջ Հայաստանում կսկսեն գործել ընտանեկան բռնությունից տուժած երեխաների համար հատկացված առաջին մանկատները: Թե ինչ են դրանք իրականում իրենցից ներկայացնելու, կարող եք իմանալ եվրոպական երկրների ցավոտ փորձին ծանոթանալով:
Ավելացնեմ միայն, որ այս տխրահռչակ երևույթի Հայաստանում «տեղայնացման» ջերմեռանդ ջատագովներից մեկը ստամբուլյան կոնվենցիայի ջատագով Վիգեն Քոչարյանն է, ով իշխող «Իմ Քայլը» դաշինքի կողմից օրեր առաջ կարգվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Սա հերթական քաղաքական որոշման արդյունքն էր և նորից պետք է կրկնել` Նիկոլ ու՞ր ես….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով