Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ «գարդաբալետ» է սկսվելու, երբ որ Փաշինյանն այլևս չտիրապետի ոչ մի վարչական և իշխանական լծակի

Հետաքրքիր է, չէ՞, կա մարդ, ով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բարիկադներ էր կառուցում, ոստիկաններին կոչ էր անում միանալ ցուցարարներին, բայց երբ ամեն ինչ ավարտվեց, և իրավապահների մոտ հարցեր առաջացան, նա փախավ: Իսկ հետ եկավ այն ժամանակ, երբ ընդդիմությունն արդեն «երկխոսացվել» էր իշխանությունների կողմից: Այդ նույն մարդը տարիներ անց, երբ պետք է իր խոսքերի համար պատասխան տար դատարանում, հետ կանգնեց իր ասածից:

Մարդ էլ կա՝ իմանալով՝ ում հետ գործ ունի, վերադարձավ երկիր, ոչ մի անօրինական քայլի չգնաց, ձեռքի հետ էլ դատախազին ու դատավորին իրենց իրական տեղն ու դերը ցույց տվեց: Բայց հետաքրքիրն այն է, որ իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը նույնիսկ այս պարագայում փորձում են նենգափոխել իրականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ. Գ. Եթե Նիկոլ Փաշինյանը, վարչապետ լինելով և տիրապետելով բոլոր պետական լծակների, հենց բանը հասնում է դատական գործընթացին, հրաժարվում է իր խոսքերից, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ «գարդաբալետ» է սկսվելու, երբ որ նա այլևս չտիրապետի ոչ մի վարչական և իշխանական լծակի:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով