Ե՞ս եմ մեղավոր, որ Ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է.Մարիամ Հովսեփյան

Երեկ ստացա զանգ ՔՊ անդամներից մեկից, ով խոսակցության ընթացքում ինձ ասեց, որ Ռուսաստանի հետ իրենք ունեն իդեալական հարաբերություններ և իմ նման “պրոպագանդիստականների” շնորհիվ է, որ լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում։
Ինչ հետաքրքրի՜ր է. վերջին 5-տարիներին շնորհակալական խոսքեր եմ լսել թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ արցախահայության կողմից ծավալած գործունեությանս համար։ Տասնյակ պատվիրակաություններ եմ կոորդինացրել կամ ուղղորդել երկկողմանի միջոցառումների մասնակցելու համար, ու չհրապարակված շաաաատ բաներ, ու դեռ ես մեղավոր եմ )))))))
Ընկերնե՛ր, անկեղծ չէի ուզում, ստիպեցիք․․․․․․
Ե՞ս եմ մեղավոր, որ դուք ջայլամային արտաքին քաղաքականություն եք վարում։
Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք Ստրասբուրգում կա՛մ չեն կարողանում գրանցվել, կա՛մ ճիշտ քվեարկել։
Ե՞ս եմ մեղավոր, որ Ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է։
Ե՞ս եմ մեղավոր, որ խցկվում եք ռուս-վրացական հարաբերությունների մեջ ու Ռուսաստանին “օկկուպանտ” անվանում։
Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ պրն․ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ։
Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք, էդպես էլ Ռուսաստանի նման գերտերության լրջությունը չհասկացած, դեսպանին կանչում և նկատողություն են տալիս ու դեռ այդ ամենի մասին գրում ֆեյսբուքում։(Փաստացի լրիվ ընդունելի երևույթ է, նախկին նախագահի հետ հանդիպումը, ուրիշ հարց է, որ նեղվել էիք խոսակցության առարկայից, որը ապացուցված չէր, և զուտ հանդիպումը դիվանագիտական սխալ չէր պարունակում)։
Ե՞ս եմ մեղավոր, որ նոյեմբերին հեղափոխականների դպրոց եք անցկացնում Հայաստանում Սորոսի փողերով ու 150 մասնակիցներից 80-ը ռուս երիտասարդներ էին։
Ե՞ս եմ մեղավոր, որ Գիտության և կրթության նորանշանակ նախարարը ուղիղ մեկ տարի առաջ ռուս դիվանագիտական դեմքերի մոտ հայտարարում է, թե չի հասկանում ինչի պիտի ռուսաց լեզուն մյուս օտար լեզուների շարքում տարբերվի։
Այս ցուցակը կարելի է անվերջ թվարկել ընդամենը մեկ տարվա կառավարումից հետո։

Կրկին հիշեցնում եմ, որ որևէ կլանի չեմ պատկանում և շատերիդ նման քաղաքական “հայրիկ” չունեմ, փոխարենը ունեմ քաղաքագետի և տարածաշրջանային հետազոտությունների մասնագետի որակավորում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ ՔՊ համակիրներ, ուշադրություն դարձրեք, որ ես գնահատականներ չեմ հնչեցնում, այլ ուղղակի փաստեր եմ արձանագրում։ Շնորհակալություն ուշադրության համար։

Մարիամ Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով