«Դուք նախ ստեղծեիք ավելի լավը, հետո նոր քար գցեիք այդքան վաստակ ունեցողներին».Կարինե Տոնոյանը`Արևիկ Անափիոսյանին

«Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին տոնոյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ԿԳ արդեն նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանին.

3-օրով մեր սաներին արշավ էինք տարել, վերադառնալուն պես իմացա, որ բազմաթիվ փոխնախարարներ ազատվել են աշխատանքից….. հիշեցի կգ փոխնախարար տիկին Անափիոսյանին և նրա Հայ ասպետի շուրջ (հիմա արդեն համոզված եմ) նպատակային բարձրացրած աղմուկից հետո մեր հանդիպումից մի դրվագ. նրա արդարացման բոլոր փորձերին, թե ինքը հատուկ Հայ ասպետին վնասել չի ուզել, լրագրողն է այդպես վերնագրել, օգտվելով Հայ ասպետի հեղինակությունից…… ես պատասխանեցի՝ գիտեք, տիկին Անափիոսյան, մենք տասը տարի եթերում ենք եղել, և քանի՜ փոխնախարար ենք փոխել այդ ընթացքում….. մեր նման երկարակյաց հաղորդում հայկական եթերը շատ քիչ է տեսել, բայց Դուք նախ ստեղծեիք ավելի լավը, հետո նոր քար գցեիք այդքան վաստակ ունեցողներին….. Ասաց՝ մենք արդարացի մրցույթ կկազմակերպենք և կստեղծենք, դուք էլ կարող եք մասնակցել…… արդեն 6 ամիս է անցել այդ խոսակցությունից….. մինչ օրս սպասում ենք, անգամ մրցույթ չկարողացաք կազմակերպել….. թեև եթերում առանց մրցույթի, իհարկե, հայտնվեցին այլ հաղորդաշարեր: Հիմա շաաատ եմ ուզում, որ որտեղ էլ ընդունվեք աշխատանքի, հիշեք, որ պաշտոնը տրվող ու խլվող ձեռքբերում է, մարդու ստեղծածն է միայն հիմնական….. Դուք չհասցրիք ստեղծել ոչինչ, բայց հարյուրավոր դպրոցականների զրկեցիք ստանալու այն ամենը, ինչը կարոտով են հիշում Հայ ասպետին մասնակցած 11 հազար երեխա՝ հայրենաճանաչողական ու աշխարհաճանաչողական անսպառ գիտելիք, մրցակցության ոգի, նպատակասլացություն, ընկերներ ՀՀ բոլոր մարզերից և վերջապես անմոռանալի արշավներ….. մնացածը իրենք կավելացնեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով