Դիմացե՛ք, տղե՛րք, կրկեսին քիչ է մնացել. Նարեկ Մալյանի կոչը իրավապահներին

Загрузка...

Իշխանությունները որևէ պատկերացում չունեն՝ պետության, պետության կառուցվածքի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Տարիներ շարունակ դուք ականատես եք եղել Ձեր աշխատանքի հետևողական արժեզրկմանը մի խումբ մարդկանց կողմից: Վերջին օրերին ես բացահայտում եմ, որ այդ մարդիկ մեծ գումարներ են ստացել ձեր աշխատանքը վարկաբեկելու, հանրային անվստահություն սերմանելու համար: Հիմա այդ մարդիկ իշխանություն են, հիմա այդ մարդիկ ձեր ղեկավարներն են: Այդ մարդիկ իրավական առումով որևէ պատկերացում չունեն աշխատանքի, պետության, պետության կառուցվածքի մասին: Նրանց պատկերացմամբ ամենամեծ կազմակերպությունը, որ երբևէ տեսել են իրենց կյանքում՝ կրկնեսն է, որի մոդելով էլ փորձում են կառավարման իմիտացիա ստեղծել»,- նշեց նա:

Նարեկ Մալյանն ասաց, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստանում իրավապահ համակարգի մարդկանցից, ում չի ճանաչել, ովքեր բարձրացնում են այդ հարցը՝ ինչքա՞ն է շարունակվելու այս կրկեսը:

Մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր երկիրը, որևէ տեղեկություն չունեն՝ ինչ է ուսադիրը, զինվորական կարգուկանոնը, պետությունը: Նրանք քննադատել ու ծաղրել են պետությունն ու պետական ինստիտուտները: Նրանց պատկերացումները չեն տարբերվում Բուլգակովի հերոս Շարիկովի պատկերացումներից՝ ”взять и поделить, способ я знаю”: Ընդհանրապես մեր իշխանական պերսոնաները հիշեցնում են Շարիկովին: Մենք ապրում ենք բազմաթիվ Շարիկովների աշխարհում»,- մանրամասնեց Նարեկ Մալյանը:

Ըստ նրա՝ կրկեսին շատ քիչ ժամանակ է մնացել, բոլոր նախանշանները կան, որ այն երկար չի գոյատևի: «Էս կրկեսը կամ կկործանի մեզ բոլորիս, մեր պետականությունը, կամ մենք ինչ-որ պահի կփորձենք դադարեցնել այս ամենը՝ փորձելով փրկել պետականության վերջին փշրանքները: Եվս մեկ օր իշխելու մարմաջով իշխող քաղաքական թիմը պատրաստ է անցնել ձեր վրայով: Տղե՛րք, էս կրկեսին մնացել ա քիչ ժամանակ: Տոտալ անիշխանությունը, անտրամաբանական հրահանգները, որ դուք ստանում եք, վերջանալու են»,- ասաց Մալյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...