Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:

Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ: Վստահ ենք, որ ոնց օպերատիվ ժամանեցին, վիճաբանությունը վենդետայի չվերածվեց, այդպես էլ շուտ կբացահայտի ոստիկանությունը ու կապացուցի, որ ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետում է, իսկ որոշ տաք գլուխներ էլ այս վիճաբանության համար պատասխան կտան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն SHAMSHYAN.com-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով