«Դալմայի այգիներում» առվի մեջ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։

Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով